Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար, երեքշաբթի հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը (Ва2) ՝ «կայունից» հասցնելով «բացասականի»

Moody’s –ի կարծիքով՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի «բացասական» կանխատեսման պատճառը եվրոպական երկրների և Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղման աճող ռիսկերն են, որտեղ արտահանվում է Հայաստանի ապրանքների 58 տոկոսը:

Գործակալությունը նաև հաշվի է առել արտահանումից, դրամական փոխանցումներից և օտարերկրյա ուղիղ ներդրումներից, մասնավորապես՝ ռուսական ներդրումներից հայկական տնտեսության կախվածությունը, որոնք ռիսկ են ներկայացնում արտաքին շուկայում Հայաստանի դիրքի համար:

Միաժամանակ կանխատեսման վատացման երկրորդ պատճառը Moody’s-ը նշել է տնտեսական բարդ ժամանակաշրջան թույլ պարտքային մետրիկաներով Հայաստանի մուտք գործելու ռիսկը:

Գաբրիելյանը ՀՀՀ-ի եթերում հայտարարել է, որ ինչպես հանրապետության արտաքին պարտքի ավելացումը, այնպես էր եվրոպական և ռուսական շուկաներում հայկական ապրանքների արտահանման հետ կապված ռիսկերն արդեն հաշվի են առնվել ՀՀ 2012 թ.-ի պետբյուջեում:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում 2011 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրված տնտեսական անկումը կրում է սեզոնային բնույթ:

Moody’s-ի գնահատմամբ՝ 2011թ.-ին Հայաստանին պետբյուջեի բարձր դեֆիցիտ (ՀՆԱ-ում շուրջ 11 տոկոս) և ՀՆԱ-ում պետական պարտքի ցուցանիշի մինչև 35 տոկոսի բարձրացում է սպասվում՝ 2008 թ.-ին գրանցված ՀՆԱ-ում 14 տոկոս ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ Moody’s-ը «կայունից» «բացասականի» է վերանայել Հայաստանի արժութային դեպոզիտների վերին շեմի կանխատեսումը (Ba3):

Ազգային արժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը «А3»-ից նվազել է «Baa1»-ի:

Արտարժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը հաստատվել է «Baa3» մակարդակի վրա՝ «կայուն» կանխատեսմամբ:

Վարկանիշային գործակալությունը կարող է «կայուն» մակարդակի վերադարձնել Հայաստանի վարկանիշների կանխատեսումը, եթե երկրի ռիսկերը նվազեն, չնայած կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում նման վերանայման հավանականությունը, ըստ Moody’s-ի վերլուծաբանների, չափազանց փոքր է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img