ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց պարտքերի մասնաբաժինը III եռամսյակում կազմել է 30,7%

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց փոխառու պարտքերի մասնաբաժինը 2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել է 30,7 տոկոս:

Բանկերի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1 159,1 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան  356 մլրդ դրամ (եռամսյակի սկզբի համապատասխանաբար 1088,9 մլրդ դրամի 342,4  մլրդ դրամի դիմաց):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը սեպտեմբերի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 18,9 %: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համախառն վարկային պորտֆելում 50,1%-ը կամ 67,4 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է:

Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշներով առաջատարներից են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (ավելի քան 44 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (28,2 մլրդ դրամ), Կոնվերսբանկը (շուրջ 26 միլիարդ դրամ) և Յունիբանկը (24,3 միլիարդ դրամ): Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար 39,5% , 33,7% և 56,7% և 30,6%:

Սեպտեմբերի 30 դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ: ($1 – 384,34 դրամ է): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img