Առէկսիմբանկը կոչ է անում իր հաճախորդներին աջակցել բանկի նախաձեռնած նախատոնական բարեգործական ակցիային

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կոչ է անում իր հաճախորդներին աջակցել Բանկի կողմից նախաձեռնված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» նախատոնական բարեգործական ակցիային:

«Ակցիան անցկացվում է հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» շահառուների COAF (Children of Armenia Fund)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչև դեկտեմբերի 25-ը իրականացվող ակցիայի շրջանակներում Բանկի աշխատակիցները հիմնադրամի շահառուների համար հավաքելու են ամանորյա նվերներ, հագուստ, դպրոցական պարագաներ:

«Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում կոչ ենք անում մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Նոր տարին` մանուկների տոնն է: Այդ օրը յուրաքանչյուր երեխա սպասում է հրաշքի: Եկեք այդ հրաշքը միասին ստեղծենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար:

Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, 2-րդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերաններին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img