«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2011 թ.-ի երրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը բաղկացած է մոտ 10 էջում զետեղված աղյուսակային նյութից՝ ներկայացնելով ապահովագրական ընկերությունների գործունեության տարբեր ցուցանիշները և բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ 1. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Կանոնադրական կապիտալ, 6. Ապահովագրական ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքեր, 8. Շահութաբերության ցուցանիշեր, 9. Կապիտալիզացման ցուցանիշներ։
Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում:

1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի բանկերը»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերությունները»):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img