«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է ժամանակակից համաշխարհային երաժշտության «1900+» համերգային նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Երկրի մասշտաբով` մշակույթի օգտին» սոցիալական ակցիայի շրջանակներում ֆինանսավորել է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի «1900+» ժամանակակից երաժշտության համերգաշարի միջազգային խոշոր նախագիծը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ:

«Նախագծի հիմնական նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել Հայաստանում դեռ չկատարված արտասահմանյան և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այն «1900+» շարքի չորրորդ համերգն է: Նախորդ տարիներին ներկայացվել են ռուսական, ֆրանսիական, չեխական և ճապոնական ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ, մինչդեռ այս տարվա ծրագրում ընդգրկված էր ժամանակակից հայ և լեհական կոմպոզիտորական դպրոցների երաժշտությունը», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար:
Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, 2-րդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերաններին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img