«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությանը պատկանում է Հայաստանի ապահովագրական շուկայի մոտ 30 տոկոսը՝ առանց ԱՊՊԱ-ն հաշվելու

«ԱՌԿԱ» – Պարոն Մելիքսեթյան, որքանո՞վ եք իրական համարում Հայաստանում կյանքի ապահովագրության ներդրումը տեսանելի հեռանկարում:

Ա.Մելիքսեթյան – Կյանքի ապահովագրումը ապահովագրության մի տեսակ է, որը ողջ աշխարհում ապահովագրավճարների ծավալներով կազմում է 65-70 տոկոս, այլ կերպ ասած՝ ողջ աշխարհում մարդիկ ամենից շատ վճարում են կյանքի ապահովագրության, քան ապահովագրման այլ տեսակների համար: Սակայն որոշ նախադրյալներ կամ դրդապատճառներ են անհրաժեշտ, որ բնակչությունը հավատա ու գնա այդ քայլին:

Կյանքի ապահովագրումը, անշուշտ, կզարգանա Հայաստանում, ողջ հարցն այն է, թե երբ դա կիրագործվի: Սա կախված է, այդ թվում, պետական օժանդակությունից: Ներկայումս, երբ Հայաստանում իրականացվում է անցում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, դրա ներդրումը դժվար է պատկերացնել առանց կյանքի ապահովագրման: Այս դեպքում կյանքի ապահովագրման ծավալը շատ մեծ կլինի:

«ԱՌԿԱ» – Պատրա՞ստ է, արդյոք, հայկական շուկան պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը:

Ա.Մելիքսեթյան – Շուկան առայժմ պատրաստ չէ: Սակայն պետությունն արդեն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես, 2012 թվականի պետբյուջեի նախագծում սոցփաթեթի շրջանակներում որոշակի միջոցներ են նախատեսված, և դրանց ծախսման չորս ուղղություններից մեկը բժշկական ապահովագրությունն է: Ներկայումս ապահովագրողների ասոցիացիայի և պետական մարմինների միջև բանակցություններ են տարվում, որ հունվարից այդ ուղղությամբ աշխատանքներ սկսվեն:

Սկսած հունվարից՝ հաճախորդները կարող են անհատական պայմանագրեր կնքել: Օրինակ, դպրոցի ուսուցիչները կարող են պայմանագիր կնքել և ներկայացնել այն հաշվապահություն, որը գումարներ կվճարի ապահովագրական ընկերությանը: Այլ խոսքերով՝ այս կամ այն ընկերությունում պոլիսի ձևակերպման որոշումը կընդունեն իրենք՝ հաճախորդները, ոչ թե կազմակերպությունները կամ ընկերությունները: Այդ ընթացակարգը պարտադիր չէ, ի տարբերություն ԱՊՊԱ-ի:

Եթե այդ ձևաչափն աշխատի մի քանի տարի, ապա հասարակությունում, գործատուների մոտ և պետությունում պարտադիր բժշկական ապահովագրման պահանջարկ կձևավորվի: -0-

«ԱՌԿԱ» – Ի՞նչ ծրագրեր ունի «ԻՆԳՈ Արմենիան» հաջորդ տարվա համար:

Ա.Մելիքսեթյան – 2012թ.-ին մենք մտադիր ենք նոր հետքրքիր պրոդուկտներ ներկայացնել շուկա: Բաժնետերերի խորհրդի կողմից հաստատված մեր ռազմավարության շրջանակներում մենք մտադիր ենք տեղական շուկայում ամրապնդել մեր դիրքերը, պահպանել առկա դիրքերը, մեր հաճախորդներին առավել լոյալ դարձնել և նրանց հենց հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել:

«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ապահովագրական շուկայում արդեն ութ տարի  առաջատարներից մեկն է համարվում: ԱՊՊԱ-ի ուղղությամբ մենք երկրորդ տեղն ենք զբաղեցնում, ինչը Խորհրդի կողմից հաստատված նորմատիվից է բխում, որի համաձայն՝ ԱՊՊԱ-ի գծով գումարների հավաքը պետք է նույն մակարդակում լինի, ինչպիսին կամավոր ապահովագրման պորտֆելն է:

Այսօրվա դրությամբ առանց ԱՊՊԱ-ն հաշվելու մեր ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ապահովագրման շուկայի 30 տոկոսը: ԱՊՊԱ-ի ուղղությամբ մեր մասնաբաժինը շուկայում կազմում է 18-20 տոկոս:

«ԱՌԿԱ» – Որքանո՞վ է ինքնաբավ ապահովագրության հայկական շուկան և պե՞տք է նոր խոշոր ապահովագրողներ ներգրավել Հայաստան:

Ա.Մելիքսեթյան – Իմ կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը դեռ չկա: Այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն երեք ապահովագրական ընկերություն է գործում (ընդհանուր առմամբ հանրապետությունում ութ ապահովագրական ընկերություն է գործում), որոնք միջազգային ինստիտուցիոնալ ապահովագրական կազմակերպություններ են ներկայացնում, դրանք են՝ «ԻՆԳՈ Արմենիան», «Ռոսգոսստրախ-Արմենիան» և «Ռեսոն»:

Մեկ այլ արտասահմանյան ընկերության մուտքը բավականին խնդիրներ կստեղծի, մասնավորապես՝ կապված ծախսերի հետ: Ընդհանուր առմամբ, բոլոր այն ընկերությունները, որոնք պետք է մուտք գործեին, այսօր գործում են Հայաստանում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img