ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտային գործարքների ավելի քան քառորդ մասն իրականացվում է American Express Gold քարտերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտապանների կողմից իրականացվող գործառույթների 26 տոկոսն իրականացվում է American Express Gold քարտերի միջոցով:, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«American Express Gold քարտապանների կողմից կատարված բոլոր գործառույթների 45 տոկոսը Հայաստանում է իրականացվել, ինչը ցույց է տալիս երկրի առևտրի և սպասարկման կենտրոններում գնումներ կատարելու մեր քարտապանների պատրաստականության մասին»,- ավելացրեց բանկիրը «Նովոստի» մամուլի կենտրոնում:

Ըստ նրա, American Express Gold քարտերով գործարքների 70 տոկոսը այն վճարումներն են, որոնք կատարվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը երկրներում գործող մյուս քարտերի դեպքում կազմում է ընդամենը շուրջ 10 տոկոս:

«Այդ ցուցանիշների շնորհիվ մենք ժամանակից շուտ, American Express Gold թողարկումից ընդամենը 10 ամիս հետո, American Express ընկերության կողմից American Express Blue քարտերի թողարկման հաստատում ստացանք»,-ընդգծեց նա:

American Express Blue քարտը վարկային քարտ է, որն առաջարկում է ֆինանսական ճկունություն, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում և գրավիչ պարգևատրումների և արտոնությունների բազմազանություն` ստեղծված ակտիվ և հետաքրքրություններով լի կյանք վարող հաճախորդների համար: Քարտն ունի եզակի Cashback ծրագիր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին ստանալ մինչև 1% Cashback Հայաստանում կատարված բոլոր գնումների դիմաց և 5% Cashback մի շարք առաջատար առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումների դիմաց:

Գիշյանը տեղեկացրեց նաև, որ Բանկը կկրկնապատկի Հայաստանում 2011թ.-ի դեկտեմբերին American Express Gold քարտով Membership Rewards-ի գնումների համար նախատեսվող բոնուսային միավորները:

«Այդ ակցիայի նպատակն է խրախուսել American Express Gold-ի միջոցով Հայաստանում կատարվող գնումները: Membership Rewards-ի կրկնակի բոնուսային միավորներ ստանալով՝ այդ քարտապաններն առավել շատ բոնուսային պարգևատրումներ ստանալու յուրօրինակ հնարավորություն կստանան»,- ասաց Գիշյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ American Express Gold քարտապաններն արդեն ավելի քան 8 մլն բոնուսային միավոր են կուտակել, որոնք հնարավոր է փոխանակել 100 նոութբուքերով, Երևան-Պրահա 100 տոմսով, «Muller» 57 սպիտակ ռոյալներով կամ թանկարժեք ֆրանսիական 700 շիշ կոնյակով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img