ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Հայբիզնեսբանկը կմասնակցեն RIA Money Transfers համակարգին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երկու բանկեր՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Հայբիզնեսբանկը, կմասնակցեն RIA Money Transfers դրամական փոխանցումների միջազգային համակարգին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս որոշումն ընդունվել է Խորհրդի նիստում, որն անցկացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«ՌԻԱ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ»-ը (RIA Money Transfers) դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 110 երկրներում: Համակարգի ցանցն ընդգրկում է ավելի քան 100 հազար կետ, որոնցից ավելի քան 20 հազարը` գործակալություններ, ինչպես նաև սեփական կետեր այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Բելգիան, Ավստրալիան: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img