Fri, 27 February
5.1 C
Yerevan
USD: 377.04 RUB: 4.90 EUR: 444.91 GEL: 141.00 GBP: 510.36

FITCH-ն իջեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշը՝ հասցնելով այն «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը  (ԷԴՎ)՝ «BB» մակարդակից հասցնելով «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, կարճաժամկետը ԷԴՎ-ն հաստատվել է «B» մակարդակում, կայունության վարկանիշը հաստատվել է «b+» մակարդակում, անհատական վարկանիշը՝ «D» մակարդակում, իսկ աջակցության վարկանիշը հաստատվել է «3» մակարդակում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ երկարաժամկետ ԷԴՎ-ի իջեցումն արտացոլում է բանկի բաժնետեր Credit Agricole S.A.-ի կողմից (այսուհետ՝ «CA», «AA−»/Rating Watch «Բացասական) աջակցություն ստանալու հավականության մասին գործակալության կարծիքի փոփոխությունը», – նշվում է տեղեկատվության մեջ:
Այս պահին Fitch-ն իր գնահատականներում մեծ շեշտ է դնում այն գործոնների վրա, որոնք ավելի վաղ սահմանվել են որպես զսպող՝ աջակցություն ստանալու հավանականության համար: Այդպիսի գործոններից մեկն այն է, որ Հայաստանի շուկան CA-ի համար ռազմավարական տեսակետից նշանակալի չէ, ինչպես նաև այն, որ այդ բաժնետիրոջն է պատկանում բանկի փոքրամասնական փաթեթը (28%) և CA-ի սահմանափակ առկայությունն այլ զարգացող շուկաներում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, այս ամենը նշանակում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության ցուցանիշները և դեֆոլտը, եթե այն տեղի ունենար, իրենցից անբարենպաստ հետևանքների փոքր ռիսկ են ներկայացնում խմբի այլ կառույցների համար:

Միաժամանակ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԷԴՎ-ն և աջակցության վարկանիշը շարունակում են արտացոլել CA-ի կողմից աջակցություն ստանալու չափավոր հավանականությունը՝ հաշվի առնելով ապրանքանիշերի ասոցացումը, CA-ի հետ համագործակցության պատմությունն ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ոչ մեծ ծավալը (իսկ դա նշանակում է, որ հաշվի է առնվում նաև աջակցության պոտենցիալ արժեքը):
«Ապագայում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԷԴՎ-ի վերանայումն, ամենայն հավանականությամբ, կախված կլինի անհրաժեշտության դեպքում բանկին աջակցություն ցուցաբերելու CA-ի պատրաստակամության մասին Fitch-ի կարծիքի փոփոխությունից: Եթե Հայաստանի ինքնավար վարկանիշի վերաբերյալ որևէ բացասական վարկանիշային գործողություն հայտնվի, ինչը կհանգեցնի համակարգային սթրեսի ավելի բարձր ռիսկի, ապա այս ամենին կարող է հետևել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշի նվազում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ըստ Fitch Ratings-ի՝ CA-ի կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն դեռ չի առաջացել, իսկ դա նշանակում է, որ աջակցության ցուցաբերումը գործնականում դեռ չի ստուգվել՝ հաշվի առնելով բանկի լավ ֆինանսական դիրքերը: Սովորական գործունեության ընթացքում CA-ը բանկին ֆինանսավորում է տրամադրում, որը կազմում է 2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում նրա փոխառու ֆինանսավորման գրեթե տասը տոկոսը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կայունության վարկանիշը հաշվի է առնում վերջերս գրանցված արագ աճը, վարկերի կենտրոնացման մակարդակի բարձրացումն ու վարկերի դեռևս բարձր դոլարացումը (2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում վարկերի 57 տոկոսը), ինչն ազգային արժույթի արժեզրկման դեպքում բանկին ենթարկում է անուղղակի շուկայական ռիսկի: Միաժամանակ վարկանիշն արտացոլում է խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, լավ լիքվիդայնությունը, վերաֆինանսավորման կառավարվող ռիսկերը, ամուր շահութաբերությունն ու կապիտալիզացումը (ըստ Basel II-ի՝ 2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում ընդհանուր կապիտալի բավականաչափությունը կազմում էր 20,8 տոկոս) և երկրում բանկի լայն հաճախորդային բազան:

Fitch-ը նշում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կայունության վարկանիշի բարձրացման ներուժն այս պահին սահմանափակ է: Միաժամանակ կարող է դեպի անկում վարկանիշի վրա իրականացվող ճնշում գործադրվել վարկային պորտֆելի կենտրոնացման հետագա բարձրացման և ակտիվների ավելի թույլ որակի հետևանքով կապիտալի բավականաչափության բացասական ցուցանիշների դեպքում:

2011 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանի խոշորագույն բանկն է համախառն ակտիվների մեծությամբ (երկրի բանկային համակարգի ակտիվների գրեթե 11 տոկոսը), զբաղեցրել է շուկայի զգալի մասնաբաժինը գյուղատնտեսական հատվածի վարկավորման  (շուրջ 50 տոկոս) և սպառողական վարկավորման (14 տոկոս) հատվածում: CA-ն ուղղակի և անուղղակի կերպով բանկի 28 տոկոսանոց մասնաբաժնի սեփականատերն է, իսկ մնացած բաժնետոմսերը բաշխված են Գյուղացիական փոխօգնության տասը միավորումների միջև: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img