Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,45 տոկոսով՝ հասնելով 382,73  դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 13,60 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,92 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 0,18 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, կազմել 384,48 դրամ:

Ամերիկյան արժույթը կրկին աճել է դրամի նկատմամբ: Դոլարի նման «վարքի» հիմնական պատճառը բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող  բարձր պահանջարկն է: Ընդ որում եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հանդեպ անորոշությունը, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ամերիկյան արժույթի արժեքի աճը նույնպես նպաստել են ներքին շուկայում ԱՄՆ դոլարի աճին:

1

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքն իր աճը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի համաշխարհային ֆինանսական շուկայում դեռևս պահպանվող անկայունության ֆոնի ներքո: Առաջիկա շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Armenia բորսայում ամերիկյան արժույթի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ 385 դրամի կարևորությունը: Սակայն ներքին շուկայում դոլարի արժեքի աճին խոչընդոտել կարող է արտարժույթի աճող առաջարկը՝ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի համար ավանդույթ դարձած փոխանցումների ծավալի ավելացման պատճառով:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթաքում հավանաբար կգտնվի 382-387 դրամի սահմաններում:

Հայաստանում եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,28 տոկոսով՝ հասնելով 1,3365-ի:

Շաբաթվա սկզվում եվրոպական միասնական արժույթին հաջողվեց բարձրանալ՝ հասնելով շաբաթվա առավելագույնին՝ 1,3486: Դրան նպաստեցին Իտալիայից ստացված լուրերն այն մասին, որ կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, երկրի կառավարությունն ընդունել է  հարկաբյուջետային քաղաքականության խստացման միջոցների փաթեթ: Սակայն հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, եվրոպական արժույթին չհաջողվեց պահպանել իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ: Գլխավոր պատճառներից են ԵԿԲ նիստի արդյունքները և դրա նախագահ Մարիո Դրագի ասուլիսը:

Ինչպես և սպասվում էր, եվրոպական կարգավորիչը 0,25 տոկոսով իջեցրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 1,2 տոկոսի: Սակայն ԵԿԲ ղեկավարի՝ պարոն Դրագի մեկնաբանությունները չափազանց հիասթափեցրել են շուկայի մասնակիցներին: Նա հայտնել է, որ Կենտրոնական բանկը պարտքային պարտականությունների լայնածավալ գնում չի անցկացնելու: Եվրոն արձագանքել է ամերիկյան արժույթի նկատմամբ կտրուկ նվազմանը՝ հասնելով շաբաթվա նվազագույն 1,3278-ին:

Այնուամենայնիվ, առքուվաճառքի անցած շաբաթվա վերջին եվրոպական արժույթին հաջողվել է մասամբ վերականգնել իր կորուստները՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների ակնկալիքով: Արդյունքում արձագանքելով համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում անցած շաբաթ նվազել է 0,62 տոկոսով՝ հասնելով 516,84 դրամի:

2

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկայի վրա ազդեցություն կունենան Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքները: Հարկային և բյուջետային միություն ստեղծելու որոշումը կարող է մի փոքր օգնել եվրոպական արժույթին, սակայն Մեծ Բրիտանիայի հրաժարվելը այդ միության մասնակցությունից ոչ միանշանակ արձագանք կառաջացնի:

Ընթացիկ շաբաթում պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ից ստացվող տվյալների հրապարակումներին՝ սպառողական և արդյունաբերական գների, նոյեմբերի մանրածախ առևտրի, հոկտեմբերի ներդրումային կապիտալի հոսքի վերաբերյալ: Առաջիկա շաբաթվա ամենասպասվող նորությունը երեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ ԴՊՀ-ի տոկոսադրույքի վերաբերյալ որոշման հրապարակումն է: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել նոյեմբերի սպառողական գների ցուցիչը, Zew ինստիտուտից Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը, ինչպես նաև դեկտեմբերի արտադրական հատվածի համար գործնական ակտիվության նախնական ցուցիչը (PMI):

Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի տատանման ենթադրվող դիապազոնը 1,3150-1,3550 է: Այդ պատճառով Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը գտնվում է 510-525 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 1,98 տոկոսով՝ հասնելով 12,39 դրամի: Դա պայմանավորված էր ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի չափավոր անկմամբ և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ:

Սպասվում է, որ ԱՄՆ ԴՊՀ-ի դրույքի վերաբերյալ որոշման մեկնաբանությունները չափավոր բացասական կլինեն, ինչը ճնշում կգործադրի ռուբլու վրա: Այդ ֆոնի ներքո, ինչպես նաև՝ հաշվի առնելով ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կայացած մասնակի որոշումները, ընթացիկ շաբաթում ռուբլու գինը, հնարավոր է, շարունակի նվազել: Ռուբլուն կարող է աջակցել ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,20-12,55 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 10–16)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր վճարային և կրիպտոարժույթային ենթակառուցվածքների կարգավորման, կապիտալի շուկայի ակտիվության և համապարփակ բժշկական ապահովագրության հաջորդ փուլի պարամետրերի վրա

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img