Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը սկսվել է. Կուդրին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է, կարծում է ՌԴ նախկին վարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դժվար է այժմ կանխատեսել այդ գործընթացների բնույթը, դրանց արդյունքները, սակայն ես համոզված եմ, որ իրավիճակը կվատթարանա: Դժվար է ասել, թե որքան խորը կլինի այն, սակայն, ըստ էության, ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է», – ասել է նա երեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Կուդրինը հիշեցրել է, որ ըստ փորձագետների գնահատականների՝ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Իտալիայում ՀՆԱ-ի անկում է սպասվում: «Հաջորդ տարի ողջ եվրագոտում ՀՆԱ-ի ընդհանուր աճը գնահատվում է 0,2 տոկոս», – հիշեցրել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը: «Դա միջին վիճակագրական անճշտության չափն է, այսինքն իմ կարծիքով՝ եվրագոտում բացասական աճի հավանականությունը 70 տոկոսից ավել կլինի», – ավելացրել է Կուդրինը:

Նրա կարծիքով՝ նման պայմաններում հնարավոր է՝ նավթի համաշխարհային գների էական անկում:

Խոսելով նավթի գների կանխատեսման մասին՝ նա նշել է, որ կան մի շարք գործոններ, որոնք դրական են ազդում: Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ՕՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն՝ այս տարի Սաուդիան Արաբիան նավթի առավելագույն ծավալ է արտադրել: «Իսկ դա նշանակում է, որ այս գործոնը ևս կազդի նավթի գների նվազման վրա», – ասել է Կուդրինը:

«Տպագրական հաստոցի գործարկման միջոցով եվրոպական տնտեսության փրկություն կսկսվի, եվրոն աճի միտում կգրանցի, իսկ դա նշանակում է, որ միգուցե այդ ամենը կնպաստի գների պահպանմանը», – կանխատեսել է նա:

Սակայն Կուդրինի կարծիքով՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը կվատթարանա, ինչը կանդրադառնա նաև Ռուսաստանի վրա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img