Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ-ի հատվածի վարկավորման գծով 6 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հինգշաբթի 6.0 մլն. ԱՄՆ դոլարի 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր են ստորագրել, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«Համաձայնագրի շրջանակներում 3 մլն դոլարի առաջին տրանշը կտրամադրվի առաջնահերթ կարգով, ևս 3 մլն դոլարի երկրորդ տրանշը՝ ըստ պահանջի», – հինգշաբթի համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում հայտարարեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Նա ընդգծեց, որ վարկը համապատասխանում է Հայաստանի հարցում ՎԶԵԲ-ի ռազմավարությանը միկրո և փոքր ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու համատեքստում: «Դրա հետ մեկտեղ մենք նաև տեխնիկական օգնություն կցուցաբերենք՝ նորաստեղծ ընկերություններին և ագրոհատվածում գործող ընկերություններին ֆինանսավորելու համար», – ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ՎԶԵԲ-ը նման գործառույթ առաջին անգամ է իրականացնում:

Ռազլոգը նաև կարևորեց այն, որ ֆինանսավորումը կտրամադրվի ՀՀ դրամով:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Արմեն Նալջյանն իր հերթին նշեց, որ տեխնիկական աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի մասնագետները կծանոթացնեն բանկի աշխատակիցներին նորաստեղծ բիզնեսի վարկավորման և ագրովարկավորման սկզբունքների հետ:

Նրա խոսքերով՝ այս համաձայնագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ստորաբաժանման կողմից, որի վարկային պորտֆելը 2011 թ.-ի արդյունքում կազմել է շուրջ 5,5 մլն դոլար:

Նա նաև տեղեկացրեց, որ այս համաձայնագրի շրջանակներույմ վարկի միջին չափը կկազմի 3 մլն դրամ, իսկ տոկոսադրույքները կսահմանվեն սկսած 14 տոկոսից:

Հայէկոնոմբանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակներում, որը սկսվել է 2009 թ.-ին, իրականացրել է 51 մլն դոլարի ծրագրեր:

2011թ.-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.14 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 64.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 30.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ, շահույթը` 504.6 մլն. դրամ:

Բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թ.-ի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25 տոկոս +1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիրներ Սուքիասյաններ ընտանիքին (53,4 տոկոս): (1 դոլարը 382,43 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img