Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը կարող է օգնել ճգնաժամի երկրորդ ալիքի հաղթահարմանը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը կարող են կարևոր դեր խաղալ տնտեսական ճգնաժամի հնարավոր նոր ալիքի հաղթահարման գործում, ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Այժմ խոսում են այն մասին, թե իրական են դառնում երկրորդ ճգնաժամի կամ ճգնաժամի երկրորդ փուլի մասին կանխատեսումները, և այս տեսակետից շատ կարևոր է կառավարության կողմից մասնավորապես այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքը: Խոսքը տնտեսության դիվերսիֆիկացման մասին է», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս ՀՀԿ-ի հովանու ներքո անցկացվել է արտահանման ոլորտում Հայաստանի հնարավորությունների ակտիվացմանը նվիրված երկու համաժողով:

«Այս տեսակետից 2012 թ.-ի ընթացքում մենք լուրջ տեղաշարժեր ենք ակնկալում», – ընդգծեց Մինասյանը:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ին հաստատել է Արտահանմանը միտված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը, որը ներկայացվել է ՀՀԿ-ի համաժողովի ժամանակ: Փաստաթուղթն ուղղված է արտահանման միտված  զարգացած արդյունաբերության ձևավորմանը, ինչն իր հերթին խթան կդառնա միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքների արտադրության, արտաքին շուկաների ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Նա ավելացրեց, որ բավականին լուրջ ակնկալիքներ կան հումքային և գիտատար արդյունաբերության ոլորտներից, որոնց ընդլայնումը կարող է ավելացնել Հայաստանի արդյունաբերական ներուժն ու տնտեսությունը, մասնավորապես արտահանման հատվածը դարձնել ավելի դիվերսիֆիկացված և պատրաստ հնարավոր բացասական զարգացումների:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա նոյեմբերին, նախնական վիճակագրական տվյալների համաձայն, կազմել է 504,5 մլն դոլար կամ 192,8 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նոյեմբերի համեմատ ավելանալով 10,2 տոկոսով:

Միաժամանակ արտահանման ծավալն այս տարվա նոյեմբերին կազմել է 124,1 մլն դոլար (47,4 մլրդ դրամ)՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 22,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 380,4 մլն դոլար (145,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 6,7 տոկոսով: Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2011 թ.-ի նոյեմբերին կազմել է 256,3 մլն դոլար (98 մլրդ դրամ):

Միաժամանակ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է արտահանման 9,9 տոկոսանոց աճ և ներկրման 2,8 տոկոսանոց անկում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img