Բիբլոս Բանկ Արմենիան 2011թ.-ին լիովին տեղադրել է ՎԶԵԲ-ի կողմից հատկացված 5 մլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ի կողմից 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել և արդեն տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջև՝  հիմնականում  արտադրության, սպասարկման և սննդի վերամշակման ոլորտներին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բացի այդ, վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի և Հարավարևելյան Եվրոպայի  Եվրոպական Ֆոնդի (EFSE2 )  միջև կնքված պայմանագրի իամաձայն՝ Բանկին տրամադրվել է 875 միլիոն ՀՀ դրամի և 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են  Հայաստանում  փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

«Ավարտին են մոտեցել Բիբլոս Բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ և երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում», – նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Բիբլոս Բանկ Խումբը ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որի գործունեությունը միտված է ինչպես հայրենական այնպես էլ արտաքին շուկաներում հաճախորդներին համաշխարհային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովմանը, աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը և հանրության տնտեսական բարեկեցության աճին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img