Հայաստանում 2012 թ.-ին ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը կարող է կազմել շուրջ 80 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների ծավալը կարող է հասնել մոտավորապես 80 մլն եվրոյի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Սա շատ մոտավոր թիվ է: Մենք չենք ֆիքսում մեր ներդրումների ծավալը, ամեն ինչ կախված է ՎԶԵԲ-ից ռեսուրսներ ներգրավելու հարցում հաճախորդների ցանկությունից: Հուսով եմ, որ մենք կապահովենք 2011 թ.-ի ցուցանիշների նման արդյունքներ», – ասել է նա:

Նախորդ տարվա արդյունքում ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության մեջ շուրջ 80 մլն եվրո է ներդրել:

Խոսելով գործունեության ուղղությունների մասին՝ Ռազլոգը նշել է, որ ՎԶԵԲ-ի առաջնահերթությունների թվում կրկին բանկային ոլորտը կլինի:

«Մենք նաև ուղղակի կերպով ֆինանսավորում կտրամադրենք մասնավոր ընկերություններին, կքննարկենք նաև մունիցիպալ հատվածի նախագծերը», – պարզաբանել է նա:

Միաժամանակ երևանյան գրասենյակի ղեկավարը չի բացառել տնտեսության այլ հատվածների ֆինանսավորման հնարավորությունը՝ կախված հայտերի ընդունումից:

Ռազլոգը նաև ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը բավարարված է տրամադրված միջոցների օգտագործման արդյունավետությունից:

«Մենք շատ գոհ ենք Հայաստանի արդյունքներից: Մեր նախագծերը համահունչ են այն արդյունքների հետ, որոնք մենք արձանագրել ենք մեր փաստաթղթերում», – ասել է նա:

Այս կապակցությամբ Ռազլոգը հավելել է, որ այս ամենի շնորհիվ բանկը պատրաստ է ոչ միայն աջակցել, այլև ավելացնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գործում իր մասնակցության բարձր մակարդակը:

1992 թ.-ից Հայաստանում գործող ՎԶԵԲ-ը երկրում խոշոր ներդրողներից մեկն է: Հայաստանում գործունեության մեկնարկից մինչ օրս ՎԶԵԲ-ի կատարած ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 470 մլն եվրոն, ընդ որում ներդրումների շուրջ 92 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում․ Գալստյան

Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթը պարունակում է էապես ավելի մանրամասն տեղեկատվություն երկրի միջազգային պահուստների կառուցվածքի մասին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից․ ԿԲ նախագահ

ԿԲ նախագահի խոսքով, կապիտալի ներհոսքը զգալի ազդեցություն է ունենում արժութային շուկայի վրա

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img