ՀՀ ԿԲ-ն թողարկել է «Ուշու» և «Ձյուդո» հուշադրամները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Ուշու» և «Ձյուդո»:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Ուշու» հուշադրամի դիմերեսին պատկերված է Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը, իսկ «Ձյուդո» հուշադրամի դիմերեսին՝Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը:

Երկու հուշադրամների վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ թողարկվել է 1000 դրամ անվանական արժեքով 5 հազար արծաթե հուշադրամ, որոնք պատրաստված են 925 հարգի արծաթից, որակը՝ պրուֆ, տրամագիծը՝ 38,61 մմ, զանգվածը՝ 28,28 գրամ:

Հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img