ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցի» մասնակից

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում ՎՏԲ խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ24 բանկի քարտապանները կարող են օգտվել ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցից», որն այս պահին ներառում է ավելի քան 6000 բանկոմատներ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ սա նշանակում է, որ ՎՏԲ խմբի բանկերի թողարկած քարտերով հաճախորդները հնարավորություն ունեն դրամական միջոցներ կանխիկացնել ՎՏԲ խմբի բանկերի և ՎՏԲ24-ի բանկոմատներից նույն պայմաններով, ինչ քարտը թողարկող բանկի սեփական բանկոմատային ցանցում՝ անկախ գտնվելու վայրից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, այս նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է ձեռք բերել «ՎՏԲ աշխարհ» փաթեթը ` ՎՏԲ խմբի շուրջ 6000 բանկոմատներից դրամական միջոցների անվճար կանխիկացման և բժշկական ու ուղեբեռի անվճար ապահովագրության հնարավորությամբ

«Դեռևս 2011թ. աշնանը ՎՏԲ-Հայաստան բանկն իր VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ դրամական միջոցները կանխիկացնել ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր բանկերի բանկոմատներից նույն սակագնով, ինչ որ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից», – ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Տնօրինության նախագահ Վալերի Օվյսաննիկովը:

Նա ավելացրել է, որ բանկը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները և հնարավորությունները ՎՏԲ խմբի ակտիվ աջակցությամբ:

««Միասնական բանկոմատային ցանց» նախագիծը ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ էականորեն զարկ տալով ՎՏԲ խմբի անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը և մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռքբերմանը», – նշել է նա:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ քարտապանների հավատարմության հետագա զարգացման նպատակով ՎՏԲ խումբը մշակել և ներդրել է ևս մեկ բացառիկ ծառայություն` ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիա» ծառայության օգնությամբ: Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի և հնարավորությունների մասին:

Այս ծառայությունը մշակվել է ՎՏԲ խումբը սպասարկող «Մուլտիկարտա» ԲԲԸ պրոցեսինգային ընկերության կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Այժմ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img