Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2011թ.-ին աճել է 30%՝ հասնելով 38,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով և կազմելով 38,3 մլրդ դրամ, որը  գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Աճ է գրանցվել գրեթե բոլոր վարկատեսակների գծով, որը վկայում է Բանկի վարած վարկային արդյունավետ քաղաքականության մասին, որում իր ուրույն տեղն ունի մարքեթինգային քաղաքականությունը և շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրության բաղադրիչը»,- նշել է բանկի վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:

Միաժամանակ, նրա խոսքով, հիմնական շեշտադրումը եղել է բիզնեսի վարկավորման վրա, որն աճել է մոտ 21% ով:
Ինչպես նշել է Գրիգորյանը, աճ է արձանագրվել նաև ավտովարկավորման ծավալներում, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 1 մլրդ ՀՀ դրամով:

Հաղորդագրության համաձայն՝ հիփոթեքային վարկավորման ոլորտում աճը կազմել է 1,3 մլրդ դրամ` հասնելով 2,4 միլիարդի, առկա է աճ ինչպես նաև այլ տեսակի սպառողական վարկերի տրամադրման ծավալներում:

«2011 թվականին էական առաջընթաց է նկատվել «Անելիք Բանկի» կողմից չափազանց կարևորվող ուսանողական վարկերի գծով: Հենց այդ կարևորությունը հաշվի առնելով և կրթությունը համարելով բարեկեցության հիմք՝ բանկը 2011 թվականին տրամադրել է մոտ 300 ուսանողական վարկ»,- ասել է Գրիգորյանը:

Միաժամանակ, ըստ նրա՝ բանկը շարունակելու է ուսման վարկավորմանը բավարար միջոցների հատկացումն ու  վարկավորման մեխանիզմների պարզեցումը:

«Անելիք Բանկը 2012թ.-ին նախատեսվում են նոր, ճկուն  վարկատեսակների ներդրում, որոնք հնարավորություն կտան Բանկի հաճախորդներին իրականացնելու իրենց մտահաղացումներն ու ծրագրերը»,- նշել է  Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: ($1-387,59 դրամ է). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img