«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011թ.-ի ընթացքում բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011թ.-ի ընթացքում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, 3. HSBC բանկ Հայաստանը, 4. Արարատբանկը, 5.Արդշինինվետսբանկը:

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում 2011թ.-ին ընդգրկվել է 21 առևտրային բանկ, ինչպես և 2010թ.-ին: Բանկերի վերաբերյալ տեղեկատվության ծավալն ավելացել է 0,1 տոկոսով, անցած տարվա համեմատ, միաժամանակ  ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) աճել է մինչև15896,52:  2011թ.-ի վերջին առաջատար բանկերի մամուլի վարկանիշի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) կազմել է 9269,8՝ 2010թ.-ի 7938,1 դիմաց: Հատկանշական է, որ Ամերիաբանկի ԸԱԻ –ն, որը առաջատար դիրք է զբաղեցնում, զգալիորեն գերազանցում է մնացած չորս բանկերի համանման ցուցանիշը:
2011թ.-ի արդյունքներով ՝Ամերիաբանկի ԸԱԻ-ն կազմել է 3329,6 ՝ 2010թ.-ի 3595,1-ի դիմաց, այն դեպքում, երբ երկրորդ առաջատարի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ԸԱԻ-ն կազմել է 1935,6 ՝ 2010թ.-ի 597,6 –ի դիմաց:
ՎՏԲ (Հայաստան) Բանկի ԸԱԻ-ն կազմել է 1620,4՝ 1108,6-ի դիմաց, Արարատբանկինը՝ 1325,0՝ 1137,9-ի դիմաց, իսկ Արդշինիվեստբանկինը՝ 1059,2՝ 932,0-ի դիմաց: Ընդհանուր առմամբ առաջատարներն ապահովել են տարեկան կտրվածքով ողջ  տեղեկատվության 58,3 տոկոսը:
Ինչ վերաբերում է 2011թ.-ի IV եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշին, ապա դրա առաջատարներն են դարձել հետևյալ հինգ բանկերը՝ 1.Ամերիաբանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, 3. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 4. Հայէկոնոմբանկը,5. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը:

2011թ.-ի IV եռամյսկաւմ մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսն ավելացել է III եռամսյակի համեմատ՝ 1526,0-ից հասել է 2573,3-ի: Միաժամանակ Ամերիաբանկի ԸԱԻ-ն հասել է 838-ի՝ III եռամսյակի 633,3-ի դիմաց, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկինը՝ 399,8՝ 2,6-ի դիմաց և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբինը՝ 351՝ 94,9-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկերի վերաբերյալ մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 59 տոկոսը, այն դեպքում, երբ երրորդ եռամսյակում համանման ցուցանիշը հավասար էր 53,5 տոկոսի: Միաժամանակ Ամերիաբանկին եռամսյակային կառուցվածքում բաժին է հասել մամուլի արձագանքների 19,2 տոկոսը (2011թ.-ի երրորդ եռամսյակի 22,2 տոկոսի դիմաց, 3,0 տ.կ.-ով անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին՝ 12,6 տոկոսը (21,6 տոկոսի դիմաց, 9 տ.կ.-ով անկում), ՎՏԲ -Հայաստան Բանկին՝ 9,9 տոկոսը (6,3 տոկոսի դիմաց, 3,6 տ.կ. աճ), Հայէկոնոմբանկին՝ 9,2 տոկոսը (0,1 տոկոսի դիմաց, 9,1 տ.կ. աճ), իսկ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբին՝ 8,1 տոկոսը (3,3 տոկոսի դիմաց, 4,7 տ.կ. աճ):

Ինչպես ցույց տվեց 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ստացված մամուլի արձագանքների վերլուծությունը, մամուլի վարկանիշում առաջատարի դիրքերը զբաղեցրած բանկերի կառուցվածքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել երրորդ եռամսյակի արդյունքների համեմատ: Միաժամանակ Ամերիաբանկը չորրորդ եռամսյակում պահպանել է իր առաջատարի դիրքերը, սակայն բանկի ԸԱԻ-ն ավելացել է 32,3 տոկոսով: Նրան հաջորդող Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը նույնպես պահպանել է իր 2-րդ տեղը, բայց ԸԱԻ-ն կրճատվել է 10,5 տոկոսով: ՎՏԲ-Հայաստան Բանկը թռիչք է կատարել (ԸԱԻ-ի 141,2 տոկոս աճ) և 7-րդից 3-րդ տեղում է հայտնվել: Էական առաջընթաց է գրանցել նաև Հայէկոնոմբանկը (ԸԱԻ-ի 154 անգամ աճ)՝ 17-րդ տեղից բարձրանալով 4-րդ տեղը: Առաջատարների հնգյակը եզրափակող Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 7-րդից բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ գրանցելով ԸԱԻ-ի էական աճ 270,2 տոկոս մակարդակում:
Նշենք նաև, որ 2011 թվականի երրորդ եռամսյակում «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի առաջատարներն էին Ամերիաբանկը (633,3 ԸԱԻ-ով), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Կոնվերսբանկը(615,6),  HSBC Հայաստան Բանկը (256,5), Արդշինինվեստբանկը (251,3) և Անելիք Բանկը (197,4):

Պետք է հաշվի առնել նաև, որ տեղեկատվական արձագանքների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir-ը։
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #04(08),  2011 թ.-ի IV եռամսյակ» ամփոփագրում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Հայաստանը ՎԶՄԲ–ից 170,3 մլն եվրոյի վարկ կներգրավի տնտեսական վերափոխման նպատակով

Վարկային միջոցներն ուղղվելու են մրցակցային միջավայրի բարելավմանը և Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img