ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարին 2 մլրդ դրամի ԿԳՊ տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին 2 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր տեղաբաշխել, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ փետրվարի 6-ին կտեղաբաշխվեն AMGT52042130 սերիայի (0,5 մլրդ դրամ), փետրվարի 13-ին՝ AMGT26138121 սերիայի (0,5 մլրդ դրամ), փետրվարի 20-ին՝ AMGT3919B123 սերիայի (0,5 մլրդ դրամ) և փետրվարի 27-ին՝ AMGT13285125 սերիայի (0,5 մլրդ դրամ) պարտատոմսերը: Պարտատոմսերի մարման ժամկետը համապատասխանաբար 52,26,39 և 13 շաբաթ է:

Մեկ պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանված է 10 հազար դրամ՝ 1000 դրամ քայլի դեպքում: ($1 – 387,03 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img