Հայաստանի բանկային համակարգի պարտավորությունները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 38,8%-ով՝ հասնելով 1 699 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1699 մլրդ դրամ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 475,2 մլրդ դրամով կամ 38,8 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, համախառն պարտավորությունների ծավալով առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 173,3 մլրդ դրամ ցուցանիշով (2011թ.-ի ընթացքում ավելացել է 34,6 տոկոսով): ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում այս բանկին բաժին է ընկնում 10,2 տոկոսը:
Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 166,3 մլրդ դրամով (բանկային համակարգի համախառն պարտավորությունների 9,8%), այնուհետև ՎՏԲ (Հայաստան) Բանկն է՝ ավելի քան 152 մլրդ դրամով (8,9% մասնաբաժին), HSBC Հայաստան Բանկը՝ շուրջ 148,7 մլրդ դրամ (8,8% մասնաբաժին),  Հայբիզնեսբանկը՝ մոտ 145,1 մլրդ դրամով  (8,5%):

Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների մոտ կեսը՝ շուրջ 46,2%, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունների աճի ցուցանիշով առաջատարների եռյակում է Զարգացման հայկական բանկը՝ 84,37%-ով կամ 28,3 մլրդ դրամով փոփոխություն տարվա ընթացքում, Կոնվերսբանկը՝ 76,49%՝ հասնելով 127 մլրդ դրամի և Ինեկոբանկը՝ 60,72%՝ հասնելով 73,8 մլրդ դրամի:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img