Sat, 22 March
8.1 C
Yerevan
USD: 392.54 RUB: 4.64 EUR: 425.47 GEL: 141.59 GBP: 508.14
spot_img

ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը դեկտեմբերին աճել է 3,3 տոկոսով՝ հասնելով 1 226,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը 2011թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 3,3 տոկոսով և դեկտեմբերի 31-ի դրությամբ հասել է շուրջ 1 226,6  մլրդ դրամի, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:
Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալը կրճատվել է 9,1 տոկոսով՝ կազմելով մոտ 44,4 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 2,4 տոկոսով՝ հասնելով 483,7 մլրդ դրամի: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 3,9 տոկոսով՝ մինչև 742,9 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, ոչ ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կրճատվել են 0,3 տոկոսով և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 11,35 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 11,8 տոկոսով՝ կազմելով ավելի քան 33 մլրդ դրամի: 0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3050 դոլարը

Ոսկու գինը մարտի 19-ի առուվաճառքի ժամանակ թարմացրել է իր պատմական ռեկորդը

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img