Tue, 24 February
3.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

ՀՀ առևտրային բանկերը 2011 թ.-ին պետբյուջե են վճարել ավելի քան 21,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2011 թվականի արդյունքներով ընդգրկվել է 21 առևտրային բանկ, որոնք  պետբյուջե են վճարել ավելի քան 21,6 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Միաժամանակ 2010 թվականին 20 բանկերի կողմից պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմում էր ավելի քան 13 մլրդ դրամ:

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ հարկային մարմինները բանկերից հավաքել են ավելի քան 21,3 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինները՝ 296,2 մլն դրամ:

Միաժամանակ բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 4,5 տոկոսը:

Բանկերից առաջատարների թվում են՝ HSBC Բանկ Հայաաստանը (ավելի քան 2,9ն մլրդ դրամ՝ 21-րդ տեղ), ՎՏԲ Բանկ Հայաստանը (շուրջ 2,5 մլրդ դրամ, 30-րդ տեղ), ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (մոտ 2,4 մլրդ դրամ՝ 33-րդ տեղ),, Ամերիաբանկը (շուրջ 1,9 մլրդ դրամ՝ 40-րդ տեղ) և Արդշինինվեստբանկը (մոտ 1,7 մլրդ դրամ՝ 46-րդ տեղ):

Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են նաև Յունիբանկը (մոտ 1,5 մլրդ դրամ՝ 53-րդ տեղ), Հայբիզնեսբանկը (ավելի քան 1,2 մլրդ դրամ՝ 69-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 1,1 մլրդ դրամ՝ 72-րդ տեղ) և Անելիք Բանկը (ավելի քան 813,3 մլն դրամ՝ 100-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատերերը 2011 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 483,5 մլրդ դրամ՝ 2010 թվականին վճարած ավելի քան 432,8 մլրդ դրամի դիմաց:

Տեղ

Բանկի անվանումը

Հարկային վճարումներ (հազ. դրամ)

2011 год

2010 год

21 HSBC Բանկ Հայաստան

2,919,058.4

1,186,948.0

30 ՎՏԲ Բանկ Հայաստան

2,463,640.3

914,301.9

33 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

2,367,037.1

2,512,092.1

40 Ամերիաբանկ

1,892,125.3

1,258,333.2

46 Արդշինինվեստբանկ

1,662,412.5

741,149.2

53 Յունիբանկ

1,496,674.1

889,971.3

69 Հայբիզնեսբանկ

1,203,883.8

1,294,101.7

72 Ինեկոբանկ

1,114,139.9

512,223.0

100 Անելիք Բանկ

813,346.6

501,960.4

104 Արարատբանկ

793,255.3

281,636.6

109 Կոնվերսբանկ

759,299.5

585,434.1

121 Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ

697,643.1

434,822.4

142 Հայէկոնոմբանկ

604,833.1

437,882.6

169 Մելլաթ Բանկ

486,713.7

69,734.2

173 Զարգացման Հայկական բանկ

477,955.9

311,393.8

186 Պրոմեթեյ Բանկ

441,215.1

218,907.6

188 Արմսվիսբանկ

436,691.9

326,729.8

205 ՊրոԿրեդիտ բանկ

409,350.1

257,134.4

227 Բիբլոս Բանկ

373,057.8

189,050.1

541 ԲՏԱ Բանկ

138,832.2

89,821.5

900 Արցախբանկ

79,199.9

Ընդամենը բանկային ողջ համակարգում 21,630,365.6

13,013,627.8

-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Հայաստանում 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները․ ՀԲՄ ղեկավար

Բանկերը շատ լավ հասկանում են, որ պետք է տեխնոլոգիական զարգացումներ լինեն

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img