«Անելիք» համակարգով դրամական փոխադրումների շրջանառությունը 2011թ.-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականին իրականացված փոխանցումների ծավալը 2010 թվականի համեմատ աճել է 13 տոկոսով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Անելիք Բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, 2011 թվականին «Անելիք» համակարգով իրականացրած փոխանցումների թիվը շուրջ 2 մլն փոխանցումներ 2010 թվականի համեմատ ավելացել է 50 տոկոսով: Միաժամանակ, զգալի աճ է գրանցվել 37 տոկոսով ռուսական ռուբլով կատարած փոխանցումների մասով:

««Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63,000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, որը վկայում է «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

Նա միաժամանակ նշել է, որ  2012 թվականին «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգում սպասվում են նոր առաջարկներ ու հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին էլ ավելի արագ ու ցածր սակագներով օգտվել Համակարգից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։
Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-386, 63 դրամ): -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img