Մետաղի շուկա. ոսկու գնանշումները նվազել են, իսկ պղնձինը՝ բարձրացել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թեթև նվազման միտում է ցուցադրել, քանի որ ներդրողները զգուշություն էին պահպանում՝ հետևելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքին: Հունաստանի շարունակվող բանակցությունները մասնավոր վարկատուների հետ պետպարտքի վերակազմավորման վերաբերյալ նպաստել են շուկայի լարվածության ուժեղացմանը: Պորտուգալիայի պետական տասնամյա պարտատոմսերի 15%-ից բարձր աճը նույնպես ճնշում գործադրեց ոսկու վրա:
Սակայն երեքշաբթի՝ հունվարի 31-ից սկսած՝ ոսկու շուկայում իրավիճակը փոխվեց դեպի լավը: Թանկարժեք մետաղը շարունակեց աճել մինչև ուրբաթ՝ փետրվարի 3-ը, Եվրոպայում բյուջետային ավելի սերտ միության ստեղծման հարցում զգալի առաջընթացի, ինչպես նաև Եվրամիության 25 երկրների առաջնորդների կողմից 500 մլրդ եվրոյի կայունության մշտական հիմնադրամի վերաբերյալ համաձայնագրի  ստորագրման ֆոնի ներքո: Եվրագոտու դրական մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես նպաստեց ոսկու արժեքի աճին: Իսկապես, արտադրական հատվածի համար PMI ինդեքսի վերջնական տվյալները հունվարին աճել են մինչև 48,8՝ դեկտեմբերի 46,9-ի դիմաց: Շաբաթվա վերջում եվրոպական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղի գնանշումները կարողացան հասնել տասնմեկշաբաթյա նոր առավելագույնին՝ 1763,11 ԱՄՆ դոլարի տրոյական մեկ ունցիայի դիմաց:
Այնուամենայնիվ, փետրվարի 3-ի ամերիկյան առևտրային նստաշրջանի ժամանակ ոսկու արժեքը սկսեց նվազել: Թանկարժեք մետաղի գնանշումները նվազման ազդակ ստացան ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թվի մասին սպասվածից ավելի բարենպաստ տվյալներից հետո: Այսպես, հունվարին ցուցանիշն աճեց 243 հազարով՝ կանխատեսվող 145-ի փոխարեն, գործազրկության մակարդակը նվազեց մինչև 8,3 տոկոս՝ դեկտեմբերի 8,5 տոկոսի համեմատ:
Արդյունքում, ոսկու արժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,73 տոկոսով՝ մինչև 1725,08 ԱՄՆ դոլար տրոյական ունցիայի դիմաց:
Առաջիկա շաբաթ հնարավոր է ոսկու արժեքի որոշակի նվազում կամ կոնսոլիդացիա, քանի որ ԱՄՆ զբաղվածության շուկայի բավականին դրական տվյալները զգալիորեն թուլացրեցին ամերիկյան տնտեսության քանակակական խթանման նոր ծրագրի համար ներդրողների հույսերը: Այնուամենայնիվ, թանկարժեք մետաղի գնանշումների նվազումը կսահմանափակվի ներդրումային կայուն պահանջարկով՝ Եվրոպայի տնտեսական անկայունության ֆոնի ներքո: Դեղին մետաղի համար աջակցություն կլինի այս շաբաթ տրոյական ունցիայի դիմաց 1680 ԱՄՆ դոլարի ցուցանիշը:
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան լուրերից արժե ուշադրություն դարձնել դեկտեմբերի առևտրային հաշվեկշռի տվյալներին: Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել հունվարին Գերմանիայի սպառողական գների ինդեքսի վերջնական տվյալները, ինչպես նաև ԵԿԲ-ի տոկոսադրույքի մասով գումարված նիստը և կառույցի նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ փետրվարի 9-ին: Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչն անփոփոխ կթողնի տոկոսադրույքը՝ 1 տոկոսի մակարդակում: Եթե ակնկալիքներն արդարանան, իսկ  պարոն Դրագիի մեկնաբանությունները զուսպ դրական լինեն, ապա ոսկին, հնարավոր է, վերականգնի իր աճը: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 17750 ԱՄՆ դոլարը:
Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 0,22 տոկոսով՝ պղնձի ֆունտի դիմաց մինչև 3,9050 ԱՄՆ դոլար: Կարմիր մետաղը ողջ շաբաթվա ընթացքում, բացի ուրբաթից, սակարկել է նվազման հետ: Եվրոպական տնտեսության անկայունության վերաբերյալ պահպանվող մտավախությունները խոչընդոտեցին պղնձի աճին: Սակայն ուրբաթ՝ փետրվարի 3-ին, պղնձի գինը ֆյուչերսային շուկայում կտրուկ բարձրացավ: Դրա պատճառը ԱՄՆ-ում հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածի զբաղվածության դրական մակրոտնտեսական վիճակագրությունն էր:
Կարմիր մետաղին լրացուցիչ օժանդակություն ցուցաբերեց նախորդ շաբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այս ակտիվի բորսային նվազող պահուստը:
Պղնձի դինամիկան հաջորդ շաբաթ հիմնականում կախված կլինի եվրագոտու իրադարձություններից: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԵԿԲ-ի տոկոսադրույքի հերթական նիստը, ինչպես նաև պարոն Դրագիի մամուլի ասուլիսը: Եթե ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանությունները զուսպ դրական լինեն, ապա պղինձը կարող է շարունակել իր աճը: Միաժամանակ, Հունաստանի երկարաձգված բանակցությունները մասնավոր վարկատուների հետ պետպարտքի վերակազմավորման վերաբերյալ կնպաստեն շուկայի լարվածությանը՝ դրանով իսկ խոչընդոտելով պղնձի աճին:
Պղնձի արժեքի տատանումների ենթադրվող միջակայքը հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում՝ 3,75-4,05 ԱՄՆ դոլար պղնձի մեկ ֆունտի դիմաց: -0-
Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img