ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011թ.-ի IV եռամսյակում ավելացել է 10,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 46,8  միլիարդ դրամ՝ ավելանալով 10,3 տոկոսով: Այդ մասին տեղեկացվում է 2011թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ տեղեկագրում:

ԿԲ տեղեկագրի համաձայն, վարկային կազմակերպությունների կանոնադիր ֆոնդը կազմել է ավելի քան 34,9 մլրդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 2,7 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում  ոչ ռեզիդենտների մասնակցությունը կազմում է շուրջ 13,7 մլրդ դրամ, ինչը 1,2 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից:

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստի մեծությունը  հաշվետու ժամանակահատվածում կազմել է 982,6 մլն դրամ, իսկ չտեղաբաշխված կուտակային շահույթը՝ շուրջ 2,8 մլրդ դրամ՝ անցած տարվա երրորդ եռամսյակի վերջի 1,2 մլրդ դրամի դիմաց:

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 78 մասնաճյուղով: (1 դոլարը 388,37 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img