ՀՀ առևտրային բանկերի կողմից ավտովարկավորման ծավալները դեկտեմբերին կրճատվել են 0,2%՝ մինչև 18,47 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մոտ 18,47 մլրդ դրամ են հատկացրել ավտովարկավորման համար՝ նոյեմբերի վերջի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ավտոմեքենաների ձեռք բերման համար դեկտեմբերին վարկեր են տրամադրվել առավելապես դրամով՝ 96,8 տոկոս: Այսպիսով, դեկտեմբերի վերջին դրամով հատկացված ավտովարկերի գումարը կազմել է մոտ 17,9 մլրդ դրամ, ինչը նոյեմբերի ցուցանիշից ցածր է 0,2 տոկոսով:

Միաժամանակ հավետու ժամանակահատվածի սպառողական վարկավորման ծավալը կազմել է 217,4 մլրդ դրամ՝ դեկտեմբերին աճելով 5,2 տոկոսով:

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img