«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը պարգևատրվել է պատվոգրով, երեքշաբթի հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Օվսյաննիկովը պարգևատրվել է միջպետական հարաբերությունների և Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հանձնելով պատվոգիրը՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց Օվսյաննիկովին արդյունավետ համագործակցության, ֆինանսական շուկայում կատարված համատեղ աշխատանքի և հայ-ռուսական գործարար կապերի ընդլայնման համար:

Վալերի Օվսյաննիկովը 2007թ.-ի մարտին նշանակվել էր «ՎՏԲ (Հայաստան) Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի պաշտոնում:

Նրա ղեկավարության ժամանակահատվածում լուրջ աշխատանք է տարվել ՎՏԲ-ի «հայկական» դստեր արդիականացման և այն ժամանակակից ունիսվերսալ բանկի վերածելու ուղղությամբ: Օպտիմալացման և արմատական բարեփոխումների ենթարկվեց նաև բանկի մասնաճյուղային ցանցը (հանրապետության ողջ տարածքով ավելի քան 100 մասնաճյուղեր, որոնք «Արմսբերբանկ» ՓԲԸ-ի կողմից որպես ժառանգություն հասավ Հայաստանում գտնվող ՎՏԲ բանկին):

«ՎՏԲ (Հայաստան) Բանկ» ՓԲԸ-ի գործունեության վերջին չորս տարիների ընթացքում բանկի ակտիվներն ավելացան 2,6 անգամ և 2011թ.-ի դեկտեմբերի վերջին կազմեցին 179,1 մլրդ դրամ, պարտավորությունները 3,1 անգամվա աճ են գրանցել՝ հասնելով ավելի քան 152 մլրդ դրամի, իսկ կապիտալն աճեց 1,5 անգամ՝ հասնելով 30,5 մլրդ դրամի: Միաժամանակ բանկի շահույթը 2011թ.-ի ընթացքում գերազանցեց 4,5 մլրդ դրամը, ինչը 5,7 անգամ ավել է 2007թ.-ի ցուցանիշից:

Բանկն ակտիվորեն մասնակցել է նշանակալից սոցիալական միջոցառումներին, որոնք անցկացվել են Հայաստանում, այդ թվում նաև՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հովանու ներքո, որոնք ուղղված են ռուսական խոսքի, ռուսական մշակույթի և արվեստի աջակցմանը: Բանկն ավանդաբար հովանավորչական և բարեգործական օգնություն է ցուցաբերում մանկատներին, աջակցում է Ռուսական թատրոնին և Երևանի ռուսական դպրոցին, Բանկի մարզական թիմը բազմիցս հաջողությունների է հասել ՎՏԲ խմբի բոլոր Սպարտակիադաներում:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img