Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը 2011թ.-ին հասել է 115 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելի ծավալը կազմել է շուրջ 115 մլրդ դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 50 տոկոսով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Դրանք ՀՀ տնտեսություն արված ուղիղ ներդրումներն էին, ինչը մեր կարծիքով լավ ցուցանիշ է: Մենք մտադիր ենք շարունակել ապահովել աճի նույն տեմպերը»,- ասաց նա:

Սահակյանը նշեց նաև, որ այդ ծավալի շուրջ 0,6 մլրդ դրամը բաժին է հասնում ֆակտորինգին և շուրջ 1,8 մլրդ դրամը՝ լիզինգին:

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ լիզինգային պորտֆելի ծավալն այնքան էլ մեծ չէ՝ շուկայում առկա ներուժի համեմատ, ինչը պայմանավորված է օրենսդրության որոշակի խոչընդոտների առկայությամբ, որոնք չափավորում են հանրապետության լիզինգի արագ զարգացումը:

«Մենք կարծում ենք, որ ճիշտ կլիներ ակտիվացնել օրենսդրական փոփոխությունները, խրախուսել Հայաստանում նոր սարքավորման ներմուծմանը և ներդրումների իրականացմանը»,- պարզաբանեց Սահակյանը:

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի առևտրային բանկերի կողմից լիզինգային ֆինանսավորման ծավալները կազմել են շուրջ 8,2 մլրդ դրամ՝ 2011թ.-ի հոկտեմբերի վերջի 7,4 մլրդ դրամի դիմաց:

Ըստ Սահակյանի՝ անցած տարվա ընթացքում նաև էապես աճել են առևտրի ֆինանսավորման ծավալները, որի շրջանառությունը 2011թ.-ին կազմել է շուրջ 85 մլն դրամ՝ 63 մլն դրամի դիմաց՝ ապահովելով գրեթե 40 տոկոսանոց աճ:

2011թ.-ին, 2010թ.-ի համեմատ, Ամերիաբանկի վարկային ներդրումների ծավալն աճել է  ավելի քան 50 տոկոսով և կազմել 135,9 մլրդ դրամ՝ ապահովելով բանկերի համախառն ցուցանիշի 10,8 տոկոսը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img