ՀՀ բանկերի ներդրումային պորտֆելը IV եռամսյակում ավելացել է 13,5%-ով` կազմելով 143,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի չորրորդ եռամսյակում, տարեսկզբի ցուցանիշի համեմատ, ՀՀ առևտրային բանկերի ներդրումային պորտֆելն ավելացել է 13,5 տոկոսով և կազմել 143,7 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն` 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ներդրումների առավել մեծ մասնաբաժինը՝ 87,82 տոկոս, բաժին է հասել վաճառքի համար նախատեսվածներին՝ 126,2 մլրդ դրամ։

Միաժամանակ առևտրի նպատակներով ֆինանսական ներդրումները կազմել են շուրջ 5,3 մլրդ դրամ կամ բոլոր ներդրումների 3,67 տոկոսը։ Սակայն մինչև մարման ժամկետը պահվող բանկերի ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 8,28 տոկոս՝ ավելի քան 11,9 մլրդ դրամ։

Ըստ բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների՝ չորրորդ եռամսյակում կանոնադրական կապիտալում վերահսկվող անձանց ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 0,23 տոկոս կամ 324 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ներդրումների պորտֆելի ծավալով բանկային համակարգի առաջատարը HSBC Բանկ Հայաստանն է՝ 28,2 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, հաջորդիվ՝ Արմսվիսբանկը՝ 16,3 մլրդ դրամով և Ամերիաբանկը՝ 13,3  մլրդ դրամով։

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1 – 389,13 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img