ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց պարտքերը 2011թ.-ի IV եռամսյակում 31% են կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկային պարտքերը 2011 թ. IV եռամսյակում կազմել են 31 տոկոս:

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով, (այդ թվում, հաճախորդներին տրամադրած վարկերը և այլ փոխառություններ) Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը կազմել է մոտ 1 206,1 մլրդ դրամ, իսկ  ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան 390,5 մլրդ դրամ 1 151,9 մլրդ դրամի դիմաց և ավելի քան 356 մլրդ դրամ չորրորդ եռամսյակի սկզբում:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը, չորրորդ եռամսյակի տվյալների համաձայն, մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 18,1%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 48,36 տոկոսը կամ 70,5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է (չորրորդ եռամսյակի սկզբին՝ 67,4 մրդ դրամ):
Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշներով առաջատարներից են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (ավելի քան 49,3 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (շուրջ 30,4 մլրդ դրամ), Կոնվերսբանկը (27,5 միլիարդ դրամ) և Յունիբանկը (27,2 միլիարդ դրամ):

Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 38,43% , 34,06%, 55,91% և 32,1%:

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 437 մասնաճյուղով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img