Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը IV եռամսյակի վերջում կազմել է 4 265 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2011 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է միջինը 4 265 հազար դրամ (մոտ 11,1 հազար դոլար ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկի 385,77 դրամ փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2011 թվականի չորրորդ  եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական միջինը բաժին է հասել 1 421,7 հազար դրամ (շուրջ 3685 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը 205 381 հազար դրամ կամ շուրջ 532,4 հազար դոլար:

2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերում աշխատել է 10 105  մարդ, իսկ 2011թ.-ի չորրորդ եռամսյակի շահույթը կազմել է 43 093,7 միլիոն դրամ (մոտ 111,7 միլիոն դոլար):

2011 թ.-ի չորրորդ եռամսյակի գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է Մելլաթ բանկում՝ 55 311 հազար դրամ (143,4 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 18 437 հազար դրամ ամսական շահույթ (47,8 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնց ղեկավարել է Մելլաթ բանկի մեկ աշխատակիցը, դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը  շուրջ 676 148 հազար դրամ (1752  հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում առաջին ցուցանիշն է:

HSBC Բանկ Հայաստանը հաշվետու ժամանակահատվածի գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Չորրորդ եռամսյակի ընթացքում HSBC Բանկ Հայաստանի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 17 047 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 44,2 հազար դոլարի, այսինքն` ամսական 5 682 հազար դրամ (14,7 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Արմսվիսբանկը՝ 11 881 հազար դրամ (30,8  հազար դոլար) կամ ամսական 3 960 հազար դրամ (շուրջ 10,3 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են նաև Ամերիաբանկը (10 497 հազար դրամ կամ 27,2 հազ դոլար) և Պրոմեթեյ Բանկը (7 457 հազ դրամ կամ շուրջ 19,3 հազար դոլար):

Ընդհանուր առմամբ, 18 բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը գերազանցում է 1 մլն դրամը, իսկ երեք բանկերի մոտ՝ պակաս, քան 1 մլն դրամ: ($1 – 389,26 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img