ՎՏԲ-Հայաստան բանկը նոր ավանդատեսակներ է գործարկում իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակներ`«ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+», չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ տվյալ ավանդատեսակները թույլ են տալիս կորպորատիվ հաճախորդներին առանց ավանդային պայմանագրի խզման և մինչ այդ կուտակված տոկոսների կորստի, փոխել ավանդի արժույթը` նվազագույնի հասցնելով արժութային ռիսկերը և ապահովելով միջոցների ամբողջականությունը:

«ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+» ավանդատեսակներն իրական հնարավորություն են ընձեռում կազմակերպության ազատ դրամական միջոցները զերծ պահելու փոխարժեքային տատանումներից:

Բազմարժութային ավանդատեսակը հնարավորություն է ընձեռնում համալրել ավանդային հաշիվը` պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

«Բազմարժութային ավանդատեսակը պարզեցված  ֆինանսական ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս ստանալ բարձր տոկոսային եկամուտ: Որպես ներդրումային գործիք՝ բազմարժութային ավանդատեսակը նախատեսված է առաջին հերթին այն հաճախորդների համար, որոնք լավ են կողմնորոշվում արտարժութային փոխարժեքների տատանումներում», – նշել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևը:

Նրա խոսքերով՝  այս ավանդատեսակները նվազեցնում են ստանդարտ ավանդների արտարժութային ռիսկը`փոխհատուցելով մեկ արժույթի գնի անկումը մյուս արժույթի գնի բարձրացմամբ՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով և միջինացնելով ներդրման արդյունքները:

Միաժամանակ Գուսևը պարզաբանել է, որ օգտվելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ նոր ավանդատեսակների ընձեռած հնարավորություններից՝  հաճախորդը  կարող է  նվազեցնել արժույթային  հնարավոր   ռիսկերը` դրամական միջոցների կուտակման ընթացքում, ինչպես նաև ապահովագրել կազմակերպության միջոցները փոխարժեքային կտրուկ տատանումներից` ապահովելով լրացուցիչ եկամուտ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img