«Ռոսգոսստրախ Արմենիայի» պորտֆելում բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմում է շուրջ 11 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության պորտֆելում բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմում է շուրջ 11 տոկոս՝ առանց ԱՊՊԱ-ի հաշվառման, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռոսգոսստրախ Արմենիա» անձնական ապահովագրության վաճառքների բաժնի պետ Արմինե Բադալյանը:

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ ընկերությունը կամավոր սկզբունքներով արդեն շուրջ 10 հազար բժշկական ապահովագրում է ծածկում:

«Բժշկական ապահովագրությունը մեր ընկերության գործունեության մեջ դեռ առաջնահերթ ուղղվածություն չի համարվում, քանի որ Հայաստանում այդ շուկան դեռ զարգացած չէ, սակայն մենք դրական ենք տրամադրված և կարծում ենք, որ շուկան կարդարացնի իրեն»,- ասաց նա:

Բադալյանը տեղեկացրեց, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը համագործակցում է Հայաստանի և ԼՂՀ տարածքում առկա բոլոր լիցենզավորված բժշկական հաստատությունների հետ, իսկ դրանցից խոշորագույններում իր ներկայացուցիչներն ունի, այդ պատճառով, ըստ նրա՝ հաճախորդները կարող են իրենք որոշել, թե որ հաստատություն են ցանկանում դիմել:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանն իր հերթին նշեց, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» բժշկական ապահովագրությամբ հաճախորդի բավարարվածության գործակիցը կազմում է 97 տոկոս:

«Այսօր մեր հաճախորդները հիմնականում արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերություններն են, բայց կարծում եմ, որ մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բժշկական ապահովագրությունը բավական մեծ տարածում կգտնի»,- ասաց նա:

Անտոնյանն ընդգծեց նաև, որ «Ռոսգոսստրախ Արմենիայի» ապահովագրման տվյալ տեսակի հաճախորդները հիվանդանոցներում երբեք որևէ դժվարությունների չեն հանդիպում, քանի որ ընկերության վկայականն արդեն բացառում է բյուրոկրատական քաշքշուկի յուրաքանչյուր հնարավորություն:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img