Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է երեք տարում Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի հեռանկարային զարգացման ծրագրի խնդիրների իրականացումը երեք տարում այնպիսի ֆինանսական ցուցանիշներ կապահովի, որոնք թույլ կտան բանկին Հայաստանի ֆինասնական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել, նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Բանկի զարգացման ֆինանսական մոդելը ենթադրում է, որ 2012թ.-ի վերջին իր կանոնադրական կապիտալը կավելանա ևս 10 մլն դոլարով և կկազմի 16 մլրդ դրամ  ($41 մլն):

Երեք տարվա ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները պետք է կրկնակի աճեն, վարկային պորտֆելը կավելանա երկու անգամ, ընդհանուր պարտավորությունները՝ 2,1 անգամ, իսկ զուտ շահույթը՝ 2,3 անգամ:

2011թ.-ի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն գրեթե 50 տոկոսանոց աճ է գրանցել բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով, դրանց թվում են ակտիվները, վարկային պորտֆելը, շահութաբերությունը:

Այսպիսով, բանկի ակտիվները կազմել են գրեթե 96 մլրդ դրամ ($250 մլն), պարտավորությունները՝ ավելի քան 80 մլրդ դրամ ($210 մլն):

Միաժամանակ վարկային պորտֆելը կազմել է գրեթե 75 մլրդ դրամ ($195 մլն): Դրանցից իրավաբանական անձանց հատկացրած վարկերը կազմել են 62 մլրդ դրամ ($162 մլն), իսկ ֆիզիկական անձանց հատկացրած վարկերը՝ 13 մլրդ դրամ ($33 մլն):

Մինչև 2012թ.-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է մինչև 93 մլրդ դրամով ($240 մլն) ավելացնել իր վարկային պորտֆելը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական ընկերություններին աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի լիիրավ անդամը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img