Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկությունների վարկավորման ծավալը հունվարին ավելացել է 5,2%-ով՝ հասնելով 757,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն այս տարվա հունվարին, 2011 թ.-ի հունվարի համեմատ, ավելացել է 5,2 տոկոսով և կազմել ավելի քան 757,5 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերի ծավալը հունվարին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 0,6 տոկոսով և կազմել 156.9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը՝ 6,5 տոկոսով՝ հասնելով ավելի քան 600,6 մլրդ դրամի:

Ըստ աղբյուրի՝ մասնավոր ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը հունվարին, 2011 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 0,8 տոկոսով՝ հասնելով շուրջ 154,6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը՝ 8.2 տոկոսով՝ հասնելով 589,2 մլրդ դրամի:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը կրճատվել են 12,9 տոկոսով՝ կազմելով շուրջ 2,3 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը՝ 41,5 տոկոսով՝ կազմելով 11,4 մլրդ դրամ: (1 դոլարը 389,67 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img