ՀՀ կառավարությունը դյուրացրել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ և ուղղումներ մտցնելու մասին որոշումը, որոնք տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործընթացի դյուրացում են նախատեսում:

Ներկայացնելով որոշման օրինագիծը` ՀՀ փոխխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշել է, որ տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցի օտարման դեպքում այլևս չի ստուգվելու տրանսպորտային միջոցի նախկին սեփականատիրոջ մոտ ԱՊՊԱ-ի առկայությունը, այլ հաշվի է առնվելու ԱՊՊԱ-ի առկայությունը նոր սեփականատիրոջ մոտ:

«Օրենքում նախատեսված նոր փոփոխությունները թույլ կտան ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը հայտնաբերել տեղեկատվական այլ համակարգերի միջոցով, այլ ոչ թե տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ժամանակ», – ավելացրել է նա:

Օսիկյանը նշել է, որ այսպիսով էապես կդյուրացվի տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:

Հայաստանում 2011 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը: Հայաստանում ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում կա շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնց սեփակատերերի 83 տոկոսը արդեն ունեն ԱՊՊԱ պոլիսներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img