ՀՀ ԿԲ-ն չի փոխվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում կշարունակի 8 տոկոսի մակարդակում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն, հաղորդում է ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ զարգացումները ՀՀ տնտեսությունում ընթանում են Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համահունչ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների համատեքստում, թերևս վերջինին վերաբերող որոշ ռիսկերի դրսևորմամբ:

Այս կապակցությամբ խորհուրդը գնահատում է, որ այս իրավիճակում մեծ հավանականությամբ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կպահպանվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2012 թ. փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 3%՝ պահպանվելով 4% նպատակային մակարդակի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրեց նաև, որ ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը գնաճային միջավայրի վրա շարունակում է մնալ չեզոք՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:

Խորհուրդն արձանագրեց, որ աշխարհի առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների և համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ներքո հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները ձևավորել են թույլ գնաճային միջավայր:

Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պարագայում գրանցվել է նավթամթերքի գնի աճ, որը որպես ռիսկ նախանշվել էր 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Խորհուրդն այս զարգացումները դեռևս մտահոգիչ չի համարում՝ առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով:

ԿԲ-ից նշեցին նաև փետրվարին ֆինանսական շուկայի զարգացման միտումները, որի արդյունքները մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա  համեմատ միջին տոկոսադրույքը նվազել է և կազմել 8.9% (նվազումը 1.7 տոկոսային կետ): Շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը հունվար ամսվա նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 10.9 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.3 տոկոսային կետով և կազմել 10.7%

ՀՀ ԿԲ խորհուրդը մարտի 6-ին որոշեց չփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թողնելով այն 8 տոկոսի մակարդակում, միաժամանակ լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%:

ԿԲ-ն վեաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցրել է 0,5 տոկոսային կետով 2011 թ.-ի սեպտեմբերի 6-ին և սահմանել այն 8 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img