Sat, 15 March
21.1 C
Yerevan
USD: 391.74 RUB: 4.57 EUR: 426.88 GEL: 141.28 GBP: 506.99
spot_img

Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-փետրվարին կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս տարվա հունվար-փետրվարին ԱՊՊԱ գծով 5 955 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  1 278,3 մլն դրամ, հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Ըստ տեղեկատվության՝ Հայաստանում փետրվարի 29-ի տվյալներով ապահովագրվել է ավելի քան 311,2 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է շուրջ 6,8 հազար, միաժամանակ 112 դեպքի հայտեր չեն բավարարվել:

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 109,7 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում:

Ապահովագրավճարների ծավալը հունվարին կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է ութ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: (1 դոլարը 387,93 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

Ոսկին թանկանում է առևտրային պատերազմների մտավախությունների ֆոնին

Ոսկու գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը

Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում

Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img