ՀՀ բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին 54.1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին կազմել է 54.1 տոկոս` ավելանալով 9.6 տոկոսային կետով, ներկայացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամփոփագրում:

Տնտեսությանը տրամադրած վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, ավանդների և ՀՆԱ-ի 2011թ.-ին կազմել է 31.6 % և 24.5 %` 2010 թ.-ի համեմատ աճելով  համապատասխանաբար 6.3 և 5.3 տ.կ-ով:

Բանկային համակարգի ակտիվները 2011թ.-ին աճել են 32.4%-ով`դեկտեմբերի վերջին կազմելով 2.67 տրլն դրամ: Միաժամանակ բանկերի վարկային ներդրումները (առանց ֆակտորինգի ու լիզինգի) հաշվետու ժամանակահատվածում աճել են 36.2%-ով` գերազանցելով 1.2 տրլն դրամը:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ՝ 442 մասնաճյուղով ($1 – 389,82 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img