Հայաստանում գնաճը 2012 թ.-ի մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,2%

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2,2 տոկոսի սահմաններում, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 2,3 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների 3,9 տոկոսանոց աճով:
Միաժամանակ այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 1,3 տոկոսով:
Սպառողական գների համաթիվը 2012 թ.-ի հունվար-մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103,3 տոկոս, պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը՝ 103,8 տոկոս, ոչ պարենային ապրանքների համաթիվը՝ 103,7 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների համաթիվը՝ 102,3 տոկոս:
Միաժամանակ սպառողական գների համաթիվը մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել է 0,1 տոկոսով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս կրճատվել են 0,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0,8 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները՝ 0,2 տոկոսով:
Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, մարտին, փետրվարի համեմատ, ուսումնասիրված 8 քաղաքներում սպառողական գներն աճել են 0,1-0,8  տոկոսով, իսկ մնացած երեք քաղաքներում գրանցվել է գների 0,7-0,2 տոկոսանոց անկում: Մայրաքաղաքում սպառողական գներն ավելացել են 0,1 տոկոսով:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2012 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2,2 տոկոսի սահմաններում, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 2,3 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների 3,9 տոկոսանոց աճով:
Միաժամանակ այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 1,3 տոկոսով:
Սպառողական գների համաթիվը 2012 թ.-ի հունվար-մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103,3 տոկոս, պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը՝ 103,8 տոկոս, ոչ պարենային ապրանքների համաթիվը՝ 103,7 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների համաթիվը՝ 102,3 տոկոս:
Միաժամանակ սպառողական գների համաթիվը մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել է 0,1 տոկոսով:
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս կրճատվել են 0,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0,8 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները՝ 0,2 տոկոսով:
Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, մարտին, փետրվարի համեմատ, ուսումնասիրված 8 քաղաքներում սպառողական գներն աճել են 0,1-0,8  տոկոսով, իսկ մնացած երեք քաղաքներում գրանցվել է գների 0,7-0,2 տոկոսանոց անկում: Մայրաքաղաքում սպառողական գներն ավելացել են 0,1 տոկոսով:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2012 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img