Tue, 13 January
0.1 C
Yerevan
USD: 381.15 RUB: 4.84 EUR: 445.37 GEL: 141.43 GBP: 513.33

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճեց 0,84 տոկոսով՝ հասնելով 391,25 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 11,96 մլն ԱՄՆ դոլար, ինչը 6,31 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,72 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 31-ին, կազմեց  392,54 դրամ:
Ամբողջ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի արժութային բորսայում ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքը վստահ աճ է ցուցադրել: Դրա պատճառը եղել է ներմուծողների և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող բարձր պահանջարկը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի փոխարժեքի բարձրացումը հնարավոր է շարունակվի, քանի որ մենք ենթադրում ենք, որ ԱՄՆ դոլարի առաջարկի սեզոնային աճը փոքր-ինչ անկում կապրի պահպանվող կայուն պահանջարկի պայմաններում: Ամեն դեպքում, բարձրացումը կսահմանափակվի կարգավորիչի քաղաքականությամբ, որը կաջակցի ազգային արժույթին առավել կտրուկ արժեզրկումից:
Կարելի է ենթադրել, Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 391 – 394 դրամի սահմաններում:
Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 0,56 տոկոսով և կազմել 1,3342: Առևտրային շաբաթվա սկզբին եվրոյին հաջողվեց հիմնական մրցակցի նկատմամբ շարունակել իր աճը, երբ ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեռնանկեն անվստահություն հայտնեց աշխատանքի շուկայի վերականգնման հեռանկարների վերաբերյալ և նշեց, որ ընթացիկ չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը դեռ պետք է այդպիսին մնա:
Հաշվի առնելով զգալի մակրոտնտեսական տվյալների բացակայությունը, որոնք կկարողանային աջակցել եվրոյի հետագա աճին, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի միասնական եվրոպական արժույթը սրբագրվել է դեպի ներքև: Ամեն դեպքում, ուրբաթ՝ մարտի 30-ին, եվրոյի գնանշումները կարողացան վերականգնել իրենց կորուստները եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների՝ մինչև 700 մլրդ եվրո հակաճգնաժամային ֆոնդերի ծավալն ավելացնելու որշումից հետո:
Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 1,32 տոկոսով՝ հասնելով 526,30 դրամի:
Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի ԱՄՆ-ից և եվրոագտուց ստացվող նորություններով: Առաջիկա շավաթվա ընթացքում աշխարհում, և համապատասխանաբար Հայաստանում, եվրոյի դինամիկան կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Ամերիկյան վիճակագրությունից պետք է ընդգծել արտադրական հատվածում PMI գնումների վերաբերյալ մենեջերների ցուցիչի տվյալները, ADP գործակալության նոր աշխատատեղերի քանակը և մարտին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը, ինչպես նաև մարտի 13-ից ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունների հրապարակումը: Օվկիանոսի մյուս ծայրից ակնկալվող չափավոր դրական վիճակագրությունը կարող է աջակցել եվրոյի գնանշումներին:
Եվրոպական նորություններից պետք է ընդգծել մարտի PMI կոմպոզիտային ցուցիչի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ հերթական նիստը և այդ բանկի նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը: Մենք ենթադրում ենք, որ եվրոպական կարգավորիչը ոչ մի անակնկալ չի մատուցի դրամական քաղաքականության պայմանների փոփոխությունների նկատմամբ: Կարգավորիչի կառավարող խորհուրդը հավանաբար սպասողական դիրք կզբաղեցնի լիկվիդայնություն հատկացնելու համար ընդունված միջոցառումների էֆեկտի գնահատականի համար:
Ամեն դեպքում, ԱՄՆ-ից ստացված շատ լավատեսական տվյալները կարող են նոր մտավախություններ հրահրել ԴՊՀ կողմից դրամավարկային քաղաքականության վաղաժամկետ խստացման վերաբերյալ և ամրապնդել ամերիկյան արժույթի դիրքերը: Այդ կապակցությամբ Հայաստանում ընթացիկ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը գտնվում է 520,0-535,0 դրամի սահմաններում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,53 տոկոսով և կազմել 13,28 դրամ: Դա պայմանավորված էր հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի աճով, ինչպես նաև ռուսական ռուբլու աստիճանական նվազմամբ:
ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եթե անգամ տնտեսական վիճակագրությունը խառը լինի, նավթի բարձր գները կարող են աջակցել ռուբլուն: Այս շաբաթ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի ակնկալվող բարձրացումը կաջակցի դրամի նկատմամբ ռուբլու աճին:
Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,20 – 13,40 դրամի միջակայքում:
Միքայել Վերդյան, Forex Club- վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱե գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում հետվճար չի ձևավորվում

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում 2% հետվճար չի ձևավորվում

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img