Հայաստանում արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը փետրվարին կազմել է 23,2 տոկոս՝ հասնելով շուրջ 289,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրած արդյունաբերության ոլորտի վարկերի մասնաբաժինը կազմել է ռեզիդենտների կողմից տրամադրված բոլոր վարկերի (ըետ տնտեսության բնագավառների) 23,2 տոկոսը: Այդ մասին տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ արդյունաբերության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 289,6 մլրդ դրամ՝ նախորդ ամիսների համեմատ ավելանալով 5 տոկոսով:

Տվյալների համաձայն՝ վարկավորման մասնաբաժնով երկրորդ տեղում է գտնվում  առևտրի ոլորտը՝ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 22,7 տոկոսը, կամ ավելի քան 284,1 մլրդ դրամ (հունվարի համեմատ՝ փետրվարին գրանցվել է 3,3 տոկոսանոց աճ):

Հաջորդիվ են սպառողական վարկերը՝ 18,7 տոկոս կամ  շուրջ 234,1 մլրդ դրամ մասնաբաժնով, հիփոթեքային վարկերը՝ 8,8 տոկոս կամ 110, 3 մլրդ դրամ մասնաբաժնով, շինարարությունը՝ 7,7 տոկոս կամ ավելի քան 96,6 մլրդ դրամ, գյուղատնտեսությունը՝ 6,1 տոկոս կամ 76,7 մլրդ դրամ: Իսկ վերջին տեղում գտնվում է տրանսպորտի և կապի ոլորտը՝ 3,3 տոկոս կամ շուրջ 42,3 մլրդ դրամ մասնաբաժնով ($1 – 391,32 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img