«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտա

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ ապրիլի 10-ից տեղափոխվելու է ավելի հարմարավետ ու ժամանակակից գրասենյակ, որը գտնվում է ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6, շ. 10 հասցեում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Տեղափոխությունը Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին համապատասխանող նոր գրասենյակ պայմանավորված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ.Մկրտչյան 12 հասցեում տեղակայված հին մասնաշենքի, կստեղծվեն սպասարկման ավելի բարենպաստ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկը նաև ունի «Էրեբունի» մասնաճյուղ, որը տնօրինում է «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնը, որտեղ սպասարկում են առաջնահերթ հաճախորդներին, ովքեր նախընտրում են օգտվել բարձր հարմարավետության ծառայություններից: Ողջ հանրապետությունում բանկն ունի արդեն 16 մասնաճյուղ, որոնցից յոթը՝ Երևանում և ինը՝ երկրի մարզերում:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական ընկերություններին աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img