Հայաստան. արժութի շուկայի տեսությունը ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճեց 0, 06 տոկոսով՝ հասնելով 391,50 դրամ մակարդակի:

Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 15,57 մլն ԱՄՆ դոլար, ինչը 30,18 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,07 տոկոսով և երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, կազմեց  392,57 դրամ:

Հայաստանում ամերիկյան արժույթի աճը պայմանավորված է արտասահմանյան արժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև FOREX շուկայում ԱՄՆ դոլարի բարձրացմամբ:

Առաջիկա շաբաթվա  ընթացքում պահպանվող կայուն ներքին պահանջարկի պայմաններում աշխարհում ամերիկյան արժույթի հնարավոր ամրապնդման ֆոնին ԱՄՆ դոլարը բոլոր հիմքերն ունի աճի շարունակման համար: NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ 392,50 դրամի նշանակությունը:

ԱՄՆ դոլարի աճին նաև կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների բարձր ծավալը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից նախորդ շաբաթ արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 25,025 մլն ԱՄՆ դոլար, ինչը 3,74 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Ամերիկյան արժույթի զուտ վաճառքի տվյալ ծավալը ռեկորդային բարձր է ընթացիկ տարվա հունվարի 16-ից սկսած:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 391,0 – 394,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 1,86 տոկոսով և կազմել 1,3093:

Նախորդ շաբաթ միասնական եվրոպական արժույթի գնանշումները գտնվել են ճնշման տակ: Եվրոյի ակտիվ վաճառքը սկսվեց երեքշաբթի՝ ապրիլի 3-ին, ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրության հրապարակումից հետո, քանի որ կարգավորիչի արձանագրությունը վերջնականապես կոտրեց առաջիկա հեռանկարում քանական խթանման հերթական ծրագրի վերաբերյալ ներդրողների հույսերը:

Եվրոյի գնանշումները շարունակեցին նվազել Իսպանիայի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի հիասթափեցնող արդյունքների ֆոնին եվրագոտու պարտքային խնդիրների վերաբերյալ վերսկսվող մտավախությունների տեսակետից: Միաժամանակ եվրոպական կարգավորիչի նիստը, ինչպես և ակնկալվում էր, ոչ մի նոր բանի չհանգեցրեց: ԵԿԲ-ն տոկոսադրույքը նախկին մակարդակում թողեց և տարածաշրջանի բանկային հատվածի լիկվիդայնության հատկացման անցկացված օպերացիաներից հետո զբաղեցրեց սպասված դիրքը:

Ամեն դեպքում ուրբաթ՝ ապրիլի 6-ին, ԱՄՆ աշխատաշուկայից ստացված թույլ տվյալներից հետո միասնական եվրոպական արժույթին հաջողվեց մասամբ վերականգնել իր դիրքերը: Իսկապես, հրապարակված տվյալների համաձայն, մարտին ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածի աշխատանքային տեղերի թիվն ավելացավ ընդամենը 120 հազարով՝ կանխատեսված 205 հազարի դիմաց: Արդյունքում՝ նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 2,02 տոկոսով՝ հասնելով 515,68 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում  աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Ատլանտայի համաժողովին Բեն Բեռնանկեի ելույթը, որը նվիրված է ֆինանսական կայունությանը: Ամերիկյան վիճակագրությունից պետք է ընդգծել մարտի սպառողական գների և արտադրողների ցուցիչը, ինչպես նաև «Բեժ գիրք» տարածաշրջանների ԴՊՀ տնտեսական տեսության հրապարակումը: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել մարտին Գերմանիայի սպառողական գնաճի վերջնական տվյալների հրապարակումը:

Եվրագոտուց և Օվկիանոսի մյուս ծայրից ակնկալվող սպառողական գների ցուցիչով չափավոր դրական վիճակագրությունը կարող է աջակցել եվրոյի գնանշումներին: Միաժամանակ եթե Բեռնանկեն կրկին հիասթափեցնի շուկայի մասնակիցներին, եվրոպական արժույթը կշարունակի նվազել: Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 505 – 520 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,53 տոկոսով և կազմել 13,21 դրամ: Դա պայմանավորված էր հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի նվազումով՝ նավթի որոշակի նվազող գների ֆոնին:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եթե անգամ տնտեսական վիճակագրությունը համապատասխանի կանխատեսումներին, որը տվյալների նվազում է ենթադրում, ռուբլու արժեքը կարող է աճել: Այս շաբաթ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի ակնկալվող բարձրացումը կաջակցի դրամի նկատմամբ ռուբլու աճին:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,10 – 13,35 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club- վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img