HSBC Բանկ Հայաստանը HSBC PLUS բանկային ծառայությունների նոր փաթեթ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/.  HSBC Բանկ Հայաստանը այսօրվանից իր հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բանկային ծառայությունների այս համապարփակ փաթեթը նախատեսված է առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդների համար:
Ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում:
Միաժամանակ հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:
«HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին”, – այս կապակցությամբ նշեց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Նրա խոսքով, HSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում HSBC-ի կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2012 թվականին HSBC Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը:
HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված  դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: ($1- 391,48 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img