Diners Club International-ը հայկական շուկա է մտնում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Diners Club International համաշխարհային առաջատար վճարային համակարգերից մեկը հայկական շուկայում կհայտնվի մոտ ժամանակներս, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Ներկայում մեղ մոտ գործում են MasterCard, Visa, American Express միջազգային վճարային համակարգերը, իսկ երկու ամսից կգործի նաև Diners Club International-ը»,- ասել է նա չորեքշաբթի Diners Club International-ի շնորհանդեսի ժամանակ:
«Արարատբանկը» և Diners Club International-ը չորեքշաբթի հայտարարել են համագործակցություն սկսելու մասին, ինչի շրջանակներում բանկը ստացել է Հայաստանում Diners Club համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք:
Ի սկզբանե բանկը նախատեսում է թողարկել 5 հազ Diners Club քարտ և 3 տարվա ընթացքում դրանց քանակը հասցնել 20 հազարի:
Օսիպյանի խոսքերով՝ Diners Club International համակարգի ներդրումը Հայաստանում շատ բաներում լրացուցիչ ազդակ կլինի հանրապետությունում տուրիզմի զարգացման համար:
Diners Club կազմակերպությունը հիմնվել է 1950թ.-ին: Տվյալ համակարգի քարտերը աշխարհի առաջին բազմանպատակ օգտագործման քարտերը դարձան: Diners Club-ը աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
Իր հերթին Diners Club International-ի եվրոպական հատվածի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պոլը (Jean-Francois Paul)  նշեց, որ Diners Club International համակարգն արդեն գործում է Վրաստանում, իսկ մի քանի ամսից կգործի նաև Ադրբեջանում:
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր մուտքը հայկական շուկա այսքան ձգձգվեց»,- ասել է նա:
Ժան-Ֆրանսուա Պոլը իր գոհունակությունը հայտնեց համակարգի  ներդրման նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ ավելացնելով, որ ներկայում աշխատանքներ են տարվում քարտի ձևավորման մշակման հետ կապված:
Diners Club պրեմիում դասի վճարային համակարգի միջազգային ներկայացուցիչը Հայաստանում «Արարատբանկն» է: Բացառիկ պայմանագրի համաձայն՝ «Արարատբանկի» բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը կմիանա Diners Club միջազգային ցանցին: Այսուհետ «Արարատբանկը» կսպասարկի համաշխարհային ճանաչում ունեցող Diners Club բրենդի հեղինակավոր քարտեր ունեցող բոլոր հաճախորդներին և էլեկտրոնային վճարմամբ տարբեր ծառայություններ կիրականացնի:–0—
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Diners Club International համաշխարհային առաջատար վճարային համակարգերից մեկը հայկական շուկայում կհայտնվի մոտ ժամանակներս, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Ներկայում մեղ մոտ գործում են MasterCard, Visa, American Express միջազգային վճարային համակարգերը, իսկ երկու ամսից կգործի նաև Diners Club International-ը»,- ասել է նա չորեքշաբթի Diners Club International-ի շնորհանդեսի ժամանակ:
«Արարատբանկը» և Diners Club International-ը չորեքշաբթի հայտարարել են համագործակցություն սկսելու մասին, ինչի շրջանակներում բանկը ստացել է Հայաստանում Diners Club համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք:
Ի սկզբանե բանկը նախատեսում է թողարկել 5 հազ Diners Club քարտ և 3 տարվա ընթացքում դրանց քանակը հասցնել 20 հազարի:
Օսիպյանի խոսքերով՝ Diners Club International համակարգի ներդրումը Հայաստանում շատ բաներում լրացուցիչ ազդակ կլինի հանրապետությունում տուրիզմի զարգացման համար:
Diners Club կազմակերպությունը հիմնվել է 1950թ.-ին: Տվյալ համակարգի քարտերը աշխարհի առաջին բազմանպատակ օգտագործման քարտերը դարձան: Diners Club-ը աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
Իր հերթին Diners Club International-ի եվրոպական հատվածի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պոլը (Jean-Francois Paul)  նշեց, որ Diners Club International համակարգն արդեն գործում է Վրաստանում, իսկ մի քանի ամսից կգործի նաև Ադրբեջանում:
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր մուտքը հայկական շուկա այսքան ձգձգվեց»,- ասել է նա:
Ժան-Ֆրանսուա Պոլը իր գոհունակությունը հայտնեց համակարգի  ներդրման նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ ավելացնելով, որ ներկայում աշխատանքներ են տարվում քարտի ձևավորման մշակման հետ կապված:
Diners Club պրեմիում դասի վճարային համակարգի միջազգային ներկայացուցիչը Հայաստանում «Արարատբանկն» է:
Բացառիկ պայմանագրի համաձայն՝ «Արարատբանկի» բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը կմիանա Diners Club միջազգային ցանցին: Այսուհետ «Արարատբանկը» կսպասարկի համաշխարհային ճանաչում ունեցող Diners Club բրենդի հեղինակավոր քարտեր ունեցող բոլոր հաճախորդներին և էլեկտրոնային վճարմամբ տարբեր ծառայություններ կիրականացնի:–0—
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img