«Անելիք» համակարգով փոխանցումների ծավալը 2012թ.-ի առաջին եռամսյակում աճել է 21%-ով՝ մինչև 200 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով  2012 թվականի 1-ին եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 21 %-ով՝ հասնելով ավելի քան 0,2 մլրդ ԱՄՆ դոլարի, «ԱՌԿԱ» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, թռիչքային աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որը նախորդ տարվա համեմատ կազմել է 220 տոկոս:

Համակարգով իրականացված փոխանցումների քանակը  նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:

Միաժամանակ, «Անելիք» համակարգով իրականացված փոխանցումների քանակը  նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:
«Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանի խոսքով, 2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների հետ համեմատած` 2012 թվականի 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով:

«Այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, մրցակցային և ցածր փոխանցման սակագներով, ինչպես նաև փոխանցումների իրականացման արագությամբ, աշխարհի գրեթե 100 երկրներում գործող «Անելիք» Դրամական Փոխանցումների Համակարգով», – նշեց նա:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-388,93 դրամ): -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img