ՎՏԲ-Հայաստան բանկը մանրածախ բիզնեսի զարգացման հարցերի վերաբերյալ ասուլիս կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը և ՎՏԲ24 Բանկը համատեղ ասուլիս կանցկացնեն՝ Հայաստանում Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման հարցերի վերաբերյալ, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ասուլիսին կմասնակցեն ՎՏԲ24 գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Միխայիլ Զադորնովը, ՎՏԲ24 գլխավոր տնօրեն-տնօրինության առաջին տեղակալ Դմիտրի Ռուդենկոն, ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Ասուլիսը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում:

Լրագրողների գրանցման սկիզբը՝ 12:30-ին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img