Զարգացման հայկական բանկը շուկային առաջարկում է «Առևտրային վարկ»

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկը բիզնեսի զարգացման նպատակով անշարժ գույք ձեռքբերելու ցանկություն ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ` «Առևտրային վարկ»,- երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, մինչև 200 մլն ՀՀ դրամ գումարին համարժեք արտարժույթով, տարեկան 12-17% տոկոսադրույքով:
Վարկ/գրավի առավելագույն հարաբերակցությունը` 70%, կանխավճարի չափն անշարժ գույքի արժեքի նվազագույնը 30%-ի չափով: Լրացուցիչ գրավի առկայության դեպքում կանխավճար չի պահանջվում:
«Զարգացման հայկական բանկը, նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը բոլոր հնարավոր ուղղություններով և հավատարիմ լինելով իր կոչմանը, շարունակում է բարելավել մատուցվող բանկային ծառայությունների որակը և համալրել դրանց շարքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Զարգացման hայկական bանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img